«Պարզապես երջանիկ երեկո». Արմինկա

21:46   23 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է նույն գույնի պիջակի հետ։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցներով։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, ընդգծված են շուրթերն ու աչքերը։ «Պարզապես երջանիկ երեկո»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է նա։

Ավելի վաղ հրապարկված կադրերում Արմինկան ներկայացել էր ոճային ու հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում էր սեւ գույնի տոպ, վարդագույն երանգի ոճային պիջակ, բաց երանգի կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացնում էր կրկին վարդագույն երանգի գլխարկը։ Ոճային կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Ամեն ինչ ոճիս մասին»։



© NEWS.am STYLE