Կաշվե շրջազգեստ եւ «բանակային» երկարաճիտ կոշիկներ. Իրինա Շեյքի սեքսուալ կերպարը

19:45   23 սեպտեմբերի, 2019

Միլանում Նորաձեւության շաբաթվա ամենապահանջված մոդելներից մեկն Իրինա Շեյքն է։ Ռուս գեղեցկուհին գրավում է ոչ միայն պոդիումները, այլեւս Իտալիայի մայրաքաղաքի փողոցները։ Պապարացիներն Իրինային լուսանկարել են սեքսուալ եւ ուլտրակարճ զգեստներով, մետաքսյա կոստյումներով, իսկ այժմ՝ կաշվե հագուստով։

Այսօր մոդելը հանրությանն է ներկայացել պրովոկացիոն շրջազգեստով, որը համադրել է սեւ բլուզի եւ բանակային ոճի երկարաճիտ կոշիկների հետ։ Նա ընտրել էր նաեւ Versace ապրանքանիշի զգեստն ու ոսկեգույն վզնոց։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Legion Media



© NEWS.am STYLE