Շորտ, սպորտային կոշիկներ. Լիլիթ Բաբասյանը՝ որդու հետ

22:41   23 սեպտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու հետ։ Նա սպորտային կերպար է ընտրել՝ շորտ, լայն բլուզ, սեւ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում են մարզակոշիկները։ Լիլիթ Բաբասյանը նախապատվություն է տվել սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկին։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Լիլիթը ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կադրերում նա կրում էր սեւ կիսատաբատ, նույն երանգի վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել էին վանդակավոր պիջակն ու ոճային գոտին։ Հրապարակմանը կից սննդաբանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երազանքներդ ավելի ուժեղ դարձրու, քան վախերդ են»։



© NEWS.am STYLE