«Գահերի խաղ»-ի աստղն «Էմմի» մրցանակաբաշխությանը հայտնվել է Հիսուսի կոստյումով եւ երեկոյի աստղը դարձել

15:14   24 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Գվենդոլին Քրիստին, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Բրիեննա Տարտի կերպարը, «Էմմի» մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է զարմանալի զգեստով։ Երկրպագուները համացանցում նրան երեկոյի թագուհի են անվանել։

Դերասանուհին միջոցառման համար ընտրել է Gucci-ի կարմիր-սպիտակ զգեստը՝ այն համադրելով խոշոր ոսկեգույն ականջօղերի եը ալիքաձեւ սանրվածքի հետ։ Սոցիալական ցանցերի օգտատերերը նրա կերպարն անմիջապես համեմատել են Հիսուս Քրիստոսի նկարների հետ։

Картинки по запросу Gwendoline Christie

Page Six-ի հաղորդմամբ՝ արտիստի հագուստը կարող է հղում անել նաեւ «Գահերի խաղ»-ին։ Առյուծի տեսքով ոսկեգույն բրոշը հիշեցնում է Լանիստերների ընտանիքի մասին, որին պատկանում էր Բրիեննայի սիրելի Ջեյմեն։ Կենդանու բերանում սապֆիր է առկա՝ հերոսուհու հայրենիքի խորհրդանիշը, որը ծնվել է Տարտ կղզում։ Այն հաճախ նաեւ շափյուղայի կղզի են անվանում կապույտ ջրերի պատճառով, որոնք շրջապատում են այն։

Լուսանկարները՝ Getty Images, սոցիալական ցանցեր



© NEWS.am STYLE