«Սոչին գեղեցիկ է». Աննա Թովմասյանի հմայիչ լուսանկարը

12:45   24 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սոչիում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա առօրյա կերպար է ընտրել՝ սպիտակ վերնաշապիկ, տաբատ եւ ջինսե բաճկոն։ Երգիչ Արամեի կինը հագուստը համադրել է սպորտային կոշիկների հետ։ «Սոչին գեղեցիկ է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր վերելակում։ Աննան սեւ զգեստ էր կրում եւ հետաքրքիր նախշերով, գունավոր վերնազգեստ։ Երգիչ Արամեի կինը կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վզնոցներ, թեւնոցներ ու արեւային ակնոց։ Կադրին կից Աննան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE