Էլեգանտ. Լիա Զախարյանի լողափնյա լուսանկարը գեղեցիկ մայրամուտի ֆոնին

18:49   24 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին պատկերված է լողափին, եւ կադրում կարելի է տեսնել գեղեցիկ մայրամուտը։ Լիան ոճային կերպար է ընտրել՝ երկար փողքերով տաբատ, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում քաղաք, մայրամուտ, լողափ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիան ոճային կերպարում էր։ Դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր հետաքրքիր նախշերով բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ Լիան նշել էր, որ կադրերն արվել են Թբիլիսիում։



© NEWS.am STYLE