«Կնոջ ներքին գեղեցկությունը միշտ արտացոլվում է նրա աչքերում». Եվա Բաղդասարյանը՝ խորը դեկոլտեով զգեստով

19:47   24 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին հետաքրքիր նախշերով հագուստ է կրում, որը խորը դեկոլտե ունի։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ «Կնոջ ներքին գեղեցկությունը միշտ արտացոլվում է նրա աչքերում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։ Դերասանուհին նաեւ նշել է, որ կադրն արվել է Սեւանում։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ գույնի հանգուստ, վառ շպարով էր, իսկ կերպարը համալրել էին աքսեսուարները։ Եվան ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Կարողացիր վայելել կյանքը հիմա եւ այստեղ»։

Լուսանկարը՝ @heliz_photography



© NEWS.am STYLE