«Խաչատրյանից միշտ էլ շատ բան կա սովորելու». ֆրանսիացի հայտնի թավջութակահար Գոտիե Կապյուսոնը ելույթ կունենա Երեւանում

15:31   24 սեպտեմբերի, 2019

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաշտական 20-րդ փառատոնի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ֆրանսիացի հայտնի թավջութակահար Գոտիե Կապյուսոնի եւ Հայաստանի ազգային ֆիլհարոնիկ նվագախմբի համատեղ համերգը:

«Երկար ենք սպասել այս հանդիպմանը, որտեղ ելութ կունենա նոր սերնդի կարկառուն դեմքերից մեկը, ինչը մեծ նվաճում է մեզ համար»,-համերգին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, գեարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոտոմյանը:

«Ուրախ եմ, որ այստեղ եմ, պատիվ է այստեղ լինել, հատկապես, փառատոնի 20-ամյակին: Շատ տպավորված եմ փառաոնի գործունեությունից ու ուրախ, որ դրա մի մասնիկն եմ այս տարի: Առանձնահատուկ երջանիկ եմ մաեստրո Թոփչյանի եւ նվագախմբի հետ աշխատելու համար: Միայն տխրում եմ, որ քիչ եմ մնալու Երեւանում:

Սա հասարակ դահլիճ չէ. անհամբեր սպասում եմ իմ ելույթին»,-իր խոսքում նշեց Կապյուսոնը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հայտնի թավջութակահարին վաղուց է ծանոթ.

«Համագործակցության ընթացքում արագ հասկացանք` ինչպես նույն լեզվով խոսել: Ամեն ինչ արել ենք, որ համերգը հրաշալի անցնի»,-վստահեցրեց նա:

Խոսելով իր արվեստի եւ նպատակների մասին՝ Կապյուսոնը նշում է.

«Շատ բաներ կան, որ կուզեմ անել, իսկ երաժշտության առանձնահատկությունն այն է, որ դու տարբեր ճանապարհներ կարող ես ընտրել: Առավելություն է, երբ կարող ես կիսվել երաժշտությամբ, եւ ես ինձ այդ առումով բախտավոր եմ համարում: Ես կոմպոզիտոր չեմ, ես պարզապես փորձում եմ մեկնաբանել կոմպոզիտորների գործերը, որոնք իրական արժեք են»:

Համերգային ծրագրում կհնչեն Կամիլ Սեն Սանս՝ կոնցերտ թավջութակի եւ նվագախմբի համար թիվ 1, Չայկովսկի՝ վարիացիաներ Ռոկոկո թեմայով:

Հարցին՝ արդյոք թավջութակահարը ծանո՞թ է հայ կոմպոզիտորների աշխատանքներին՝ Կապյուսոնը պատասխանեց.
«Մենք շատ երիտասրադ տարիքում ծանոթանում ենք Արամ Խաչատրյանի գործերին, ոչ նրա համար, թե հեշտ է Խաչատրյան սովորելը, այլ միշտ շատ բան կա նրանից սովորելու»:

Խոսելով հաջողության հասնելու մասին՝ թավջութակահարը վստահ է.

«Եթե մենք սկսենք մտածել հայտնիության մասին, կձախողենք: Պետք է կարողանաս ծառայել երաժտությանը, այն անկացնես քեզանով ու փոխանցես հանրությանը:

Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, ինչպես կյանքում, այնպես էլ` երաժշտության մեջ: Հաջողության կոնկրետ բաղադրատոմս չկա»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE