«Վերջին Մահիկյանը» սերիալի դուստրերից կրտսերը սիրելիից բաժանվել է 14 օրվա հարաբերություններից հետո

17:11   24 սեպտեմբերի, 2019

«Վերջին Մահիկյանը» սերիալի 16-ամյա աստղ Լուիզա Գաբրիելա Բրովինան խանդի պատճառտով որոշել է դադարեցնել հարաբերությունները 23-ամյա Իվան Ֆաշբեյնի հետ։ «Ֆանտոմ»-ի եւ «Փակ դպրոց»-ի աստղն Instagram-յան էջից ջնջել է նախկին սիրելիի հետ բոլոր լուսանկարները։

На дне рождения подруги Габи поняла, что Иван — не ее человек

«Ոչինչ հենց այնպես չի լինում։ Եթե ինչ-որ բան եք արել, ձեր կյանքի այդ պահին, ձեր զարգացման այդ շրջանում այդ քայլն իմաստ է ունեցել։ Եվ եթե ձեզ թվում է, թե կարող էիք այլ կերպ վարվել, իմացեք՝ չէիք կարող»,- գրել է Լուիզա Գաբրիելան։

Актриса ушла от бизнесмена из-за его ревности

Բաժանումը նախաձեռնել է Բրովինան։ Նա կարծում է, որ Ֆիշբեյնի հետ համատեղ ապագա չի կարող լինել։ Այժմ նրա համար առաջնահերթ է ստեղծագործական կյանքը, որն ակտիվ շփում է ենթադրում մարդկանց հետ։ Իվանը չի կարողացել հաղթահարել խանդը, որն անցել է բոլոր սահմանները։ «Մշտապես պաթոլոգիկ խանդ էր առկա։ Նույնիսկ մանկության ընկերների նկատմամբ... Նա անձամբ է խոստովանել, որ ինձ խանդում է ցանկացած մարդու յուրաքանչյուր հայացքի»,- պատմել է դերասանուհին։

Причиной распада пары стала ревность

Լուիզա Գաբրիելան խոստովանել է, որ ընկերն իրեն խանդել է «Дай пять!»-ի համահաղորդավար Ալեքսեյ Լուկինի, ապա երգիչ Սուրեն Պլատոնովի հանդեպ։ Երաժիշտը զույգին հրավիրել է շփվելու, սակայն Իվանը հայտարարել է, որ նրանք լքում են երեկոն։ Բրովինան հետեւություններ է արել։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE