Գարիկ Պապոյանի զվարճալի լուսանկարը

22:37   24 սեպտեմբերի, 2019

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանն  Instagram-ի իր էջում այդքան էլ ակտիվ չէ, սակայն երբեմն նա հումորային լուսանկարներ է հրապարակում ու դրանում ուրախացնում իր երկրպագու-հետեւորդներին:



Այս անգամ նա նոր լուսանկար է հրապարակել միկրոբլոգում: Իր տեղադրած զվարճալի լուսանկարում հումորիստը ներկայացրել է նոր կերպարում: Նա կրում է վերնաշապիկ, վերարկու, իսկ ահա կադրին կից գրել է. «Էն բռոկեռներից, որ ամբողջ տարվա մեջ ընդամենը երկու տուն են վարձով տվել ))»։

Օրերս հումորիստ, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը տոնել է ծննդյան 35-ամյակը։ Ընկերներն ու հարազատները Գարիկին շնորհավորելու համար հավաքվել էին ակումբներից մեկում։ Հյուրերի շարքում էին Ալեն Սիմոնյանը, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Ռազմիկ Ամյանը, Եգոր Գլումովը, Գրիգոր Դանիելյանը կնոջ հետ, Վաչե Թովմասյանը, Աստղիկ Սաֆարյանը եւ շատ այլ հայտնիներ։



© NEWS.am STYLE