Շոկային խոստովանություն. Դեմի Մուրին 15 տարեկանում 500 դոլարով բռնաբարել է նրա մոր ընկերը

13:11   25 սեպտեմբերի, 2019

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը խոստովանել է, որ 15 տարեկանում իրեն բռնաբարել է մոր ընկերը, հայտնում է Metro-ն։  56-ամյա դերասանուհին պատմել է, որ վերադարձել է տուն ու տեսել, որ այնտեղ է մոր ընկերը։ Տղամարդը բռնաբարել է դեռահասին ու հարցրել. «Ի՞նչ զգացում է, երբ մայրդ քեզ վաճառում է 500 դոլարով»։

Մուրը նշել է, որ հոգու խորքում հավատում է, որ մայրն ուղիղ գործարք չի կնքել՝ իրեն վաճառելով, բայց բռնարարին «հասանելիություն»  է տվել։

Մուրի մայրը՝ Վիրջինիա Քինգն ու նրա ընկերը տառապում էին ալկոհոլիզմով։ Կինը մտադրված դստերը տարել է անառականոցներ՝  տղամարդկանց առաջ նրան ցուցադրելու համար։

Картинки по запросу деми мур в юности

Բռնաբարությունից մեկ տարի անց ապագա հոլիվուդյան դերասանուհին հեռացել է մորից եւ դերասանուհու կարիերա սկսել։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE