Տոպ, սպորտային տաբատ. Լիլուի լուսանկարը

11:49   25 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում երգչուհին սպորտային կերպարում է՝ սեւ տաբատ, սպիտակ տոպ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ Մազերը հավաքված են, երգչուհին մեղմ շպար է ընտրել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլուն դեղին զգեստ էր կրում, որը զարդարված էր թիթեռներով։ Երգչուհին պարզ սանրվածք էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Համերգ»,- մեկնաբանությունների հատվածում անգլերենով գրել էր նա։



© NEWS.am STYLE