«Երբ ներկայացման փորձն ավարտվում է առավոտյան ժամը 6-ին». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

12:43   25 սեպտեմբերի, 2019

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանը պատկերված է հոգնատանջ դեմքով։
«Երբ ներկայացման փորձն ավարտվում է առավոտյան ժամը 6-ին»,- հրապարակումը մեկնաբանել է դերասանը։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել նրա հասցեին։ «Շատ եմ քեզ սիրում, Մկո ջան։ Շատ պոզիտիվ ու տարբերվող կերպար ես»,- գրել է երկրպագուներից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարը եւս դերասանն ուղեկցել էր հումորային գրառմամբ։ Մրտիչ Արզումանյանը մեքենայի ղեկին էր, իսկ կադրին կից գրել էր․ «Տաքսավատ կենենք»։

Գլխավոր լուսանկարը՝ @gogaphoto



© NEWS.am STYLE