«Ես ում իմ սերը». Աննա Թովմասյանի եւ Արամեի ջերմ գրկախառնությունը

16:39   25 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, ջերմ գրկախառնված է։ Աննա Թովմասյանն, ինչպես միշտ, ոճային կերպար է ընտրել։ Նա երկար սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել են պարզ սանրվածքն ու աքսեսուարները։ «Ես ում իմ սերը»,- հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։ Հետեւորդներին լուսանկարն ակնհայտորեն դուր է եկել, նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ զույգն, իսկապես, գեղեցիկ է։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա առօրյա կերպար էր ընտրել՝ սպիտակ վերնաշապիկ, տաբատ եւ ջինսե բաճկոն։ Աննան հագուստը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ «Սոչին գեղեցիկ է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE