Խիստ ու էլեգանտ. Մելանյա Թրամփը՝ Gucci-ի զգեստով

14:45   25 սեպտեմբերի, 2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հերթական անգամ ապացուցել է, որ պաշտոնական հանդիպումների համար զգեստների ընտրության հարցում հավասարը չունի։ Երկրի առաջնորդի կինը ներկայացել է Gucci ապրանքանիշի զգեստ-վերարկուով, որն ընդգծել է նրա կազմվածքն ու էլեգանտություն հաղորդել։

Նորաձեւության փորձագետների ուշադրությունը գրավել է նաեւ նրա սանրվածքը. ոճաբանները հրաժարվել են խոշոր լոքոններից եւ ծավալ հաղորդել մազերին, ինչը հիշեցնում էր Սինդի Քրոուֆորդի սանրվածքը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Associated Press



© NEWS.am STYLE