«Դու ոչինչ չգիտես, Ջոն Սնոու». Քիթ Հարինգթոնը չի նայել «Գահերի խաղի» եզրափակիչը

16:09   25 սեպտեմբերի, 2019

Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը HBO-ի «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Ջոն Սնոուի կերպարը, պատմել է, որ հանդիսատեսի քննադատության պատճառով չի նայել սերիալի եզրափակիչը, հայտնում է The Independent-ը։

«Ես դեռ չեմ նայել շոուի եզրափակիչը։ Ահա՝ ինչպես եմ ես հաղթահարել բոլոր վեճերն այդ առիթով։ Ես չեմ տեսել վերջին եթերաշրջանը, բայց գիտեմ՝ ինչ է պահանջվել այն նկարահանելու համար։ Դա շատ բարդ էր, եւ բոլորը դրանում մեծ ջնքեր են ներդրել։ Կարծում եմ՝ մենք գիտեինք, որ սյուժեի առնչությամբ ամեն ինչ ճիշտ ենք անում, մենք գիտեինք, թե ինչն էր ճիշտ հերոսների համար, քանի որ նրանց հետ ապրել ենք տաս տարի»,- հայտարարել է դերասանը։

Картинки по запросу jon snow giphy

Հունիսին համացանցում զվարճալի հոլովակ հայտնվեց, որում «Գահերի խաղի» գլխավոր հերոսներից մեկը՝ Ջոն Սնոուն, ներողություն է խնդրում եզրափակչի համար։ Սյուժեի հիմքում եզրափակիչ ութերորդ եթերաշրջանի չորրորդ սերիայի կադրերն են։ Տխուր ելույթի փոխարեն Ջոն Սնոուն ներողություն է խնդրել հեռուստադիտողից։ 



© NEWS.am STYLE