«Աշունն արդեն իրեն զգացնել է տալիս...». Հասմիկ Խոջյանի հմայիչ լուսանկարը

19:39   25 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Դերասանուհու միկրոբլոգում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հասմիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կապույտ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ «...Աշունն արդեն իրեն զգացնել է տալիս... Սիրո՞ւմ ես աշունը»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին ներկայացել էր մեղմ շպարով ու գեղեցիկ վարսահարդարմամբ։ Երիտասարդ դերասանուհին հրապարակմանը կից  գրել էր․ «...կյանքի ամենաբարդ օրերն էլ հաղթահարելի են թվում, երբ Մարդու ներսում հավատ կա, իսկ դեմքին՝ ժպիտ...»։



© NEWS.am STYLE