«Գալուստյանը զայրացած է։ Մոլորակը վտանգի մեջ է». Միխայիլ Գալուստյանը 10 խինկալի է պահանջում (վիդեո)

11:12   26 սեպտեմբերի, 2019

Շոումեններ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը հաճախ են երկրպագուների համար զվարճալի տեսանյութեր հրապարակում։ Վերջերս Միխայիլը անձի երկվության վերաբերյալ տեսարան էր ներկայացրել. Գալուստյանին պարբերաբար «ընդհատում» էր Ժորիկ Վարտանովը «Сев-Кав ТВ»-ից։

Նոր հրապարակված տեսանյութում Միխայիլը, որը ոսկե վզնոցներ է կրում, վինիլային բաճկոն եւ խոշոր մատանի, Մարտիրոսյանից 10 խինկալի է պահանջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

«Եթե դու 10 խինկալի չբերես, ես կոչնչացնեմ ձեր տիեզերքը»,- խոստանում է Գալուստյանն ու ծիծաղում... «Գալուստյանը զայրացած է։ Մոլորակը վտանգի մեջ է»,- տեսանյութը մակագրել է Մարտիրոսյանը։

Հետեւորդներն, իհարկե, ծիծաղել են։ «Սա «Էքստրասենսների պայքար»-ի նոր եթերաշրջանն է», «Վայ, նրան 10 խինկալի բերեք»,- գրել են նրանք։



© NEWS.am STYLE