Դեմի Մուրը հարսանիքի նախորդ գիշերն անցկացրել է այլ տղամարդու հետ

23:11   25 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Դեմի Մուրը ամուսնական առաջին գիշերվա մասին կիսվել է շոկային խոստովանությամբ։ Այն, իհարկե, այնքան շոկային չէ, որքան բռնաբարության մասին պատմությունը։ Աստղն ամուսնությունից առաջ դավաճանել է իր ընտրյալին՝ երաժիշտ Ֆրեդդի Մուրին։ Այս մասին նա գրել է իր գրքում։

Деми Мур раскаялась в измене

Դերասանուհին հայտնել է, որ հարսանիքին նախորդող գիշերն անց է կացրել նկարահանման հրապարակի իր գործընկերոջ հետ։ Ինչու եմ ես դա արել։ Ինչու չհանդիպեցի այն տղմարդու հետ,  որի հետ պատրաստվում էի անցկացնել կյանքիս մնացած տարիները, - նշել է Մուրը։

Աստղը բացատրել է, որ այդ հուսահատ քայլին դիմել է, քանզի Ֆրեդդի հանդեպ լուրջ զգացմունքներ չի տածել։ Հարսանիքի միջոցով Մուրը ցանկացել է հոր մահից հետո հանգստացնել իր մտածմունքները։ «Չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ամուսնացել եմ հորս մահվան վիշտը փարատելու համար», - մեկնաբանել է Մուրը։

Деми Мур на светском мероприятии

Արտիստները միասին ապրել են 1980-ից 1985 թթ․։

Աղջիկը Ֆրեդիին հանդիպել է, երբ նա եղել է 16 տարեկան։ Այդ ժամանակ ռոք երաժիշտն ամուսնացած էր։ «Ես դեռահաս էի, որին ամուսնության հանդեպ հատուկ հարգանքով չեն դաստիարակել։ Ես «թռա» Ֆրեդիի գիրկն առանց անհանգստանալու նրա կնոջ մասին», - իր գրքում գրել է Դեմին։

Լուսանկարը՝ Legion-media

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE