Մարկ Ջեյքոբսը ռետուշի է ենթարկել ձեռքը՝ մատնահարդարումը ցուցադրելու համար. ավելի լավ կլիներ, եթե նա չանդեր դա

18:11   26 սեպտեմբերի, 2019

Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյքոբսը անհաջող կերպով է օգտագործել ֆոտոշոփը՝ նոր լուսանկարը մշակելու համար։ Հրապարակումը հայտնվել է նրա Instagram-յան էջում։

Դիզայները նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նոր մատնահարդարումը եւ որպեսզի մատներն ավելի երկար երեւան, խմբագրել է լուսանկարը։ Արդյունքում ձեռքերն անբնական ձեւ են ստացել, իսկ ոսկեգույն մատանին՝ «լղոզվել»։

Հետեւորդները գրել են. «Մարկ, պետք է քեզ մի բան ասեմ. դու մի փոքր չափն անցել ես ֆոտոշոփն օգտագործելիս ձեռքերի հատվածում (բայց միայն մի փոքր)։ Բայց ես ամեն դեպքում սիրում եմ այն, ինչ անում ես», «Այսպիսի ձեռքերով պետք է դաշնակահար դառնայիր։ Բայց... այն, ինչ դու ընտրել ես դրա փոխարեն, մեզ ավելի քիչ չի ուրախացնում», «Ֆոտոշոփը չի հաջողվել Ի՞նչ է կատարվել քո եղունգների հետ, թանկագինս»։

Картинки по запросу

Ջեյքոբսը սեփական Marc Jacobs ապրանքանիշի եւ «Marc by Marc Jacobs» հավաքածուի գլխավոր դիզայներն է։ Նա 1997-2013թթ. եղել է Louis Vuitton նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը։ 2010թ.-ին նա ընդգրկվել է «Time» ամսագրի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում եւ 2012թ.-ին զբաղեցրել «Out» ամսագրի՝ «Ամերիկայի 50 ամենաազդեցիկ գեյերն ու լեսբիները» ցանկի 14-րդ հորիզոնականը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE