«Եթե դուք թշնամիներ ունեք, ուրեմն այս կյանքում ինչ-որ բանի հասել եք». Դիանա Գրիգորյան

12:43   26 սեպտեմբերի, 2019

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Եթե դուք թշնամիներ ունեք, ուրեմն այս կյանքում ինչ-որ բանի հասել եք։ Հրաշալի է...»,- այդ գրությամբ է ուղեկցվում լուսանկարը։

Օրեր առաջ Դիանան սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում սպիտակ շապիկ է կրում։ Նա վառ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր.  «Սիրում եմ սեւ ու սպիտակը, այն ինձ օգնում է շատ գույներ բացահայտել»։



© NEWS.am STYLE