Վարսահարդարի խորհուրդները. դիմակներ ներկած մազերի համար

22:23   15 հուլիսի, 2013

Բազմաթիվ կանայք ներկում են վարսերը. այդ հնարավորություն է տալիս անկրկնելի կերպար ստեղծել: Բայց այն իրականում կարող է կործանարար լինել վարսերի համար: Վարսահարդար Հասմիկ Դավթյանն առաջարկում է մազերի մի քանի դիմակ:

«Եթե հաճախ եք ներկում վարսերը, անպայման պետք է խնամեք դրանք: Մազերը վերականգնող հատուկ կուրս անցեք կամ հատուկ դիմակներ գործածեք:

Ահա շատ պարզ մի բաղադրատոմս: Ձեզ անհրաժեշտ է 1 ձու, 1/4 բաժակ յոգուրտ, 1/4 բաժակ մայոնեզ: Ձուն հարեք, հետո ավելացրեք յոգուրտն ու մայոնեզը: Լավ խառնեք եւ քսեք մազերին: Գլխարկ հագեք: 1 ժամ անց գլուխը չեզոք շամպունով լվացեք եւ գոլ ջրով ողողեք:

Կարող եք նաեւ գործածել հետեւյալ տարբերակը: 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը, մեկ բաժակ թթված կաթը, 2 կաթիլ նարդոսի եթերայուղը եւ 2 կաթիլ հազրեվարդը խառնել եւ քսել մազերին: Գլուխը ծածկեք գլխարկով եւ սրբիչով: 40-50 րոպե անց մազերը շամպունով լվացեք»:



© NEWS.am STYLE