«46 տարեկանում դեմքիս վրա չունեմ ոչ մի գրամ ֆիլլեր». Արմինկան՝ հմայիչ կերպարում

22:41   26 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Սիրված երգչուհին մեկնաբանությունների հատվածում նշել է, որ 46 տարեկան է եւ դեմքին որեւէ ֆիլլեր չունի։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ շապիկ է կրում եւ արտահայտիչ շպարով է։ «Մեծացել ես, գեշացել ես, պառավել ես... Իսկ ես երբեք չեմ ձգտում լինել «կատարյալ», ես իրական մարդ եմ, ոչ թէ՝ մոմե դեմքով... Այո՛, ես մեծանում եմ՝ շատ հանգիստ ընդունելով այդ փաստը: Ես ներդաշնակ եմ իմ տարիքի հետ: 46 տարեկանում դեմքիս վրա չունեմ ոչ մի գրամ ֆիլլեր: Ես 19 տարեկանից բեմում եմ, հետեւաբար, հաճախ լինում եմ շպարով: Ես չունեմ կատարյալ մաշկ ու մարմին, բայց դա ինձ չի խանգարում ապրել լիարժեք կյանքով եւ ուրախանալ ամենաչնչին բաների համար... Ինչեւէ, այս նկարի վրա չկա ո՚չ մի ֆիլտր, միայն բնական լույս»,- գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի պիջակի հետ։ Երգչուհին կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցներով։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ «Պարզապես երջանիկ երեկո»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր նա։



© NEWS.am STYLE