«Super Жоrik». Գալուստյանը նոր մեքենա ունի (վիդեո)

11:16   27 սեպտեմբերի, 2019

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանին եւ Միխայիլ Գալուստյանին ակնհայտորեն դուր է գալիս հանրությանը զվարճացնել Instagram-ում հրապարակված տեսանյութերով: Եթե նախօրեին Միխայիլը Գարիկից 10 խինկալի էր պահանջում եւ սպառնում ոչնչացնել մոլորակը, այժմ արդեն «Наша Russia»-ից Միշայի կերպարը`Ժորիկ Վարտանովը, գեղեցիկ մեքենա ունի:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Մարտիրոսյանն այդպես է հիացական մեկնաբանել տեսանյութը, որում պատկերված է «Pontiac» մեքենան։ Այն կարմիր վիլյուրե նստարաններ, փայտյա ղեկ եւ այլ շքեղություններ: Համարանիշների տեղում նշված է. «Super Жоrik»...

Ժորիկ Վարտանովը, սակայն, ակնհայտորեն դժգոհ էր, որ Ռուդիկը (Գարիկ Մարտիրոսյանը) դիպել է մեքենային: «Ռուդիկ, ի՞նչ ես անում: Ձեռքերդ քաշիր: Սա իմ մեքենան է, իմ հրթիռը»,- ասում է նա: «Super Жоrik. Ракета вася канкрэтни...»,- տեսանյութը մակագրել է Մարտիրոսյանը:



© NEWS.am STYLE