«Լուսանկարիչը սկզբում սիրախաղ սկսեց ինձ հետ». Քարդի Բին պատմել է ոտնձգությունների մասին

13:46   27 սեպտեմբերի, 2019

Համացանցում է հայտնվել Untold Stories of Hip Hop հաղորդման նոր թողարկման մի հատված, որի գլխավոր հերոսուհին 26-ամյա Քարդի Բին է։ Հոլովակը, որում հատվածեր են ներառված հարզացրույցից, հիփ-հոփ կատարողը պատմում է, թե ինչպես է ֆոտոշարքերից մեկի ընթացքում սեռական ոտնձգության զոհ դարձել։ Ընդ որում, Քարդի Բին չի նշել ամսագրի, դրա սեփականատիրոջ եւ լուսանկարիչ անունները, սակայն բացահայտել է տհաճ միջադեպի մանրամասները։

«Լուսանկարիչը նախ սիրախաղ սկսեց ինձ հետ, հարցնում էր՝ արդյոք ես ցանկանում եմ հայտնվել այդ ամսագրի էջերին։ Հետո նա հանկարծ հանեց իր... Ես այնքան զայրացա, ասացի նրան, որ դա պարզապես խելագարություն է եւ հեռացա։ Բայց գիտեք՝ իրականում ինչն էխելագարություն։ Հետո ես գնացի հրապարակության սեփանակատիրոջ մոտ եւ պատմեցի ամեն ինչ, իսկ նա միային նայեց ինձ վրա՝ կարծես ասելով. «Եվ ի՞նչ»»։

Հիշեցնենք՝ նախքան ռեփեր դառնալ Քարդի Բրին մերկապարուհի է եղել։ Զուգահեռաբար հարբեցրել է հախաճորդներն, նրանց անկողին տարել ու կողոպտել... Նա չի թաքցնում իր անցյալը, հակառակը՝ այն ամեն կերպ օգնում է նրան գովազդի հարցում։ Ընս ամենայնի՝ ոտնձգությունների մասին այս հայտարարությունը եւս կօգնի նրան։ Իսկ վերջերս Քարդին նկարահանվել է «Hustlers» ֆիլմում, որը պատմում է մերկապարուհիների բարդ կյանքի մասին։ Ժապավենում նա մարմնավորում է հենց իր կերպարը։ Ֆիլմում դերասանուհու խաղընկերը անկրկնելի Ջենիֆեր Լոպեսն է...

Աղբյուրը եւ լուսանկարները՝ The Independent,

Just Jared, People



© NEWS.am STYLE