Սպասում ենք նոր «Ավատար»-ի. Ջեյմս Քեմերոնը սկսել է նկարահանումները

14:12   27 սեպտեմբերի, 2019

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ինչպես հայտնի է, ակտիվորեն աշխատում է իր ֆանտաստիկ գլուխգործոցի՝ «Ավատար»-ի շարունակության վրա, որը մի ամբողջ տասնամյակ գլխավորում էր աշխարհի ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկը՝ վաստակելով 2,79 միլիարդ դոլար։

Սակայն վերջերս պատմական ռեկորդը գերազացնել է սուպերհերոսների մասին պատմությունը «Վրիժառուները. վերջախաղ» անվամբ, որը համաշխարհային վարձույթում 2,796 միլիարդ դոլար է վաստակել, ինչը Քեմերոնի ֆիլմը մղել է հեղիկանավոր վարկանիշի երկրորդ հորիզոնականը։

«Տերմինատոր»-ի եւ «Տիտանիկ»-ի հեղինակն ակնհայտորեն չի սիրում պարտվել եւ պատրաստվում է իր կյանքի ընթացքում ամենամասշտաբային նկարահանումներին՝ «Ավատար»-ի եւս երկու մաս։

«Կարո՞ղ են արդյոք «Ավատար 2»-ը եւ «Ավատար 3»-ը նույնպիսի հաջողության հասնել ժամանակի ոգով։ Ոչ ոք չգիտի։ Բայց մենք ամեն դեպքում կփորձենք։ Ես վստահ եմ՝ դա հնարավոր է»,- ասել է հայտնի ռեժիսորը։

Աղբյուրը՝ E!, Hello, The Independent



© NEWS.am STYLE