Նա նաեւ կարդում է. հետեւորդները ծաղրել են Քորթնի Քարդաշյանին

12:12   27 սեպտեմբերի, 2019

Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, բավական հագեցած կյանքով է ապրում։ Ընդ որում, նա դաստիարակում է նաեւ երեխաներին, նկարահանվում «Keep Up With The Kardashians» իրապատում շոուում։

Բացի այդ՝ Քորթնինն համարում են քույրերից ամենաիմաստունն ու հավասարակշռվածը։ Ամեն դեպքում, վերջերս նա ծաղրի է ենթարկվել իր հետեւորդների կողմից։ Քարդաշյանն Instagram-յան էջում որոշել է գովազդել նոր արոմադիֆուզորը եւ այդ առիթով լուսանկար է հրապարակել, որում նստած է լոգարանում՝ բաց գիրքը ձեռքին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kourtney Kardashian (@kourtneykardash)

Որոշ հետեւորդներ սկսել են ակտիվորեն քննարկել լուսանկարը՝ տարակուսանք հայտնելով՝ ինչու է Քորթնին գիրքը ձեռքը վերցրել։ Մեկնաբանություններ գրող օգտատերերից մի քանիսը նույնիսկ կասկածներ է հայտնել, որ հայտնի ընտանիքի ներկայացուցիչը կարող է ընկալել տեքստը։

Ծաղրն այնքան է խոցել Քորթնիի ինքնասիրությունը, որ նա որոշել է պաշտպանվել եւ անպատկառներին իրենց տեղը ցույց տվել։ Նա հայտնել է, որ կարդում է անգլիացի գրող Ջեյն Օսթինի «Էմմա» վեպը եւ խոսել է գրքերի հանդեպ սիրո մասին, որոնցից ձգտում է չբաժանվել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, WWD.com



© NEWS.am STYLE