Նուրբ դիմահարդարում, ծաղիկներ. Սոֆի Մխեյանի հմայիչ կերպարը

13:11   27 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ գույնի բլուզ է կրում եւ բաց վարդագուն վերնազգեստ։ Երգչուհին գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Սոֆիի ձեռքին վարդերի փունջ է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Երգչուհին ոճային կերպարում էր. նա բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, վառ բուզ։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Սոֆին մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «Սոչի»։



© NEWS.am STYLE