Վառ շպար. Էվա Խաչատրյանի լուսանկարը պրեմիերայից հետո

18:13   27 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Էվան վառ դիմահարդարմամբ է։ Շուրթերը ներկված են մուգ գույնի շրթներկով, ընդգծված են աչքերը։ Նա սեւ հագուստ է կրում։ «Տրամադրություն պրեմիերայից հետո»,- լուսանկարը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Էվան վառ գույնի, փայլուն հագուստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ շպարը. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Էվան կադրերը չէր մեկնաբանել։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy



© NEWS.am STYLE