Ֆրանսիական հյուսը նորից նորաձեւ է

23:35   15 հուլիսի, 2013

Շոու բիզնեսի աշխարհը մասամբ անուղղելի հետք է թողնում ճաշակի եւ ժամանակակից նորաձեւության ուղղությունների վրա: Ռիհանայի եւ Բեյոնսեի նման երգչուհիների ի հայտ գալով՝ ժամանակակից աղջիկների զգեստապահարանում հայտնվեցին չխնամվածության եւ գռեհկության տարրեր:

Սակայն Գարուն-ամառ եւ Աշուն-ձմեռ 2013 սեզոնի նորաձեւության ցուցադրությունների ժամանակ դիզայներները փորձել են վերադարձնել նրբագեղությունն ու կանացիությունը: Բացի այդ, գեղեցկության ոլորտի ոճաբաններն ու մասնագետները ցուցադրությունների ժամանակ ստեղծել են աղջիկների կերպարներ, ում պատվի համար ժամանակին ասպետները մենամարտում էին: 21-րդ դարի 10-ական թվականների աղջիկը վերածվում է լեդիի:

NEWS.am STYLE-ի թղթակիցը որոշեց ընթերցողների ուշադրությունը հրավիրել հաջորդ սեզոնի միտումներից մեկի՝ «ֆրանսիական հյուս» սանրվածքի վրա:

 

Այն կսազի ինչպես երիտասարդ աղջիկներին, այնպես էլ տիկնանց: Կախված կատարման բարդությունից՝ հյուսը կարող է լինել ինչպես առօրյա, այնպես էլ տոնական, անգամ հարսանեկան սանրվածք:

 

Ի դեպ, Մարգո թագուհու ժամանակներում խնամված մազերը, առավել եւս՝ գեղեցիկ ֆրանսիական հյուսը համարվում էր զարդ. գեղեցկության եւ կանացիության խորհրդանիշ: Մենք առանձնացրել ենք ամենից նորաձեւ երկու հյուս. կողքի գցված պարզ հյուսը եւ հյուսից յուրօրինակ շրջանակը: 

 

Առաջինի դեպքում սկսում են հյուսել ծոծրակի մոտից, բավական ցածր:

 

Երկրորդի պարագայում ճակատի մի կողմից սկսում են հյուսել՝ գլխի վրա շրջանակի տեսք տալով: Իսկ եզրը թաքցնում են արձակ կամ հավաքված մազերի տակ:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE