Շքեղ, կարճ զգեստ, բարձրակրունկներ. Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի լուսանկարը

19:41   27 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը բեմական հագուստով է։ Հռիփսիմե Հակոբյանը շքեղ զգեստ է կրում եւ արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են բաց գույնի բարձրակրունկները։ Մարտին Մկրտչյանը նախապատվություն է տվել կոստյումին։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրանց՝ նշելով, որ զույգն, իսկապես, գեղեցիկ է։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը պատկերված էր որդու հետ։ Փոքրիկը ջերմ համբուրում էր մայրիկին։ Հռիփսիմե Հակոբյանը հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում եւ նուրբ դիմահարդարում էր ընտրել։



© NEWS.am STYLE