«Մինչ հանդիպում, Սոչի». մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի ոճային կերպարը

21:43   27 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանն ու նրա ամուսինը՝ Արամեն, սպասում են իրենց երկրորդ երեխայի ծնունդին։ Զույգն ընտանիքի համալրման մասին հայտնել էր յուրօրինակ տեսանյութով, իսկ այս ընթացքում Աննան լուսանկարներ է տեղադրում՝ ներկայացնելով իր ոճային կերպարները։

Երգչուհին հերթական անգամ հետաքրքիր կերպար է ընտրել։ Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Սոչիում։ Աննա Թովմասյանը սեւ զգեստ է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են ոճային պայուսակն ու աքսեսուարները՝ թեւնոցներ։ «Մինչ հանդիպում, Սոչի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Լուսանկարն արվել էր Սոչիում։ Աստղային զույգը ջերմ գրկախառնված էր։ Աննա Թովմասյանը վառ կարմիր զգեստ էր կրում, իսկ լուսանկարներից մեկը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Պատահական չի լինում ոչ մի բան»։



© NEWS.am STYLE