Նիկոլ Շերզինգերը կարճ կիսաշրջազգեստով՝ Х Factor-ի նկարահանումներին

20:33   15 հուլիսի, 2013

35-ամյա երգչուհի Նիկոլ Շերզինգերը Х Factor-ի նկարահանումներին ներկայացել է վառ կարճ կիսաշրջազգեստով:

Ըստ Daily Mail-ի, նոր սեթեւեթող կնոջ կերպարը երգչուհին ձեռք է բերել Formula-1-ի ավտոմրցարշավորդ Լյուիս Հելիմթոնից բաժանվելուց հետո: Ծրագրի նկարահանումներն անցկացվել են լոնդոնյան «Ուեմբլի» մարզադաշտում:

 

Հիշեցնենք, որ 28-ամյա մարզիկն այլեւս չի շփվում ամերիկյան երգչուհու հետ: Զույգը հանդիպում էր 5 տարի, եւ Լյուիսը մտադիր էր առաջիկայում առաջարկություն անել Նիկոլին: The Pussycat Dolls-ի նախկին մեներգչուհու ներկայացուցիչը նշել է, որ զույգի համար դժվար էր, քանի որ հազվադեպ էին հանդիպում. Նիկոլն ապրում է ԱՄՆ-ում, իսկ Լյուիսը՝ Շվեյցարիայում: Սակայն նրանք որոշել են պահպանել ընկերական հարաբերությունները:

Նշենք, որ ավելի վաղ զույգն արդեն մեկ անգամ բաժանվել է, երբ 2010 թվականին լրագրողները նկատել էին թեթեւ վարքի տեր 10 աղջկա հետ երեկույթ կազմակերպած Հեմիլթոնին, իսկ Նիկոլին լուսանկարել էին R&B-ի աստղ Քրիս Բրաունի հետ համբուրվելիս:



© NEWS.am STYLE