Գիտեի՞ք․ «Օրինապահ քաղաքացի»՝ 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:12   29 սեպտեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է հայտնի տարբեր ֆիլմերի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնել։ Այսօր այդ ֆիլմը՝ Ֆ․ Գերի Գրեյի «Օրինապահ քաղաքացի»-ն է՝ 2009թ․-ին նկարահանված։ Եվ այսպես․

1․Նկարահանումներն իրականացել են ՖԻլադերֆիայում եւ դրա հարակից տարածքներում, այդ թվում նաեւ այժմյան քաղաքային վարչության եւ Broadmeadows քաղաքային կալանավայրի մոտ։ Կալավայրը փակվել է 1998թ․-ին եւ այդ ժամանակից ի վեր օգտագործվում է որպես պահեստային տարածք։ Նախկին բանտային ճաշարանը փոխակերպվել է ժամանակակից ոստիկանության բաժնով։

2․Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ջերարդ Բաթլերի հայրենիքում՝ շոտլանդական Գլազգո քաղաքի Cineworld մուլտիպլեքսում, որը համարվում է աշխարհի ամենաբարձր կինոթատրոնն ու Մեծ Բրիտանիայի՝ ամենաաշխույժը։

3․Նախագծի ամենավաղ շրջանում ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Ֆրենկ Դարաբոնը, իսկ դերերից մեկում պետք է հանդես գարՔեթրին Զետա Ջոնսը։

4․Մայքլ Նատտերը՝ Ֆլադելֆիայի քաղաքապետը, հայտնվել է Աստվածաշունչը ձեռքին, երբ Ջեյմի Ֆոքսի հերոսը դատախազի մոտ երդմնակալության արարողությանն է մասնակցում։

5․Ֆիլմի ռեժիսոր Ֆ․ Գերի Գրեյը ներկայանում է ոստիկանական հետախույզ Հարցեի էպիզոդիկ դերում։ Նա նրան է մեկնում փաստերի փաթեթը։

6․Ի սկզբանե նախատեսված էր, որ Շերլոտի դերը կկերտի Ջեյմի Ֆոքսը, իսկ Ռայսինը՝ Ջերարդ Բաթլերը։ Սակայն հետո Բաթլերը ցանկացել է հանդես գալ չար հերոսի կերպարում եւ Ֆոքսն նրան առաջարկել է փոխվել դերերով։

7․Ֆիլմում հաճախ մեջբերում են զինվորական գրող Կառլ ֆոն Կլաուզեւիցին։

8․Դարբիի հեռախոսի զանգը Slayer խմբի «Bloodline» երգն է։

9․Սայլակի պոկված անիվով կադրերը, որում Քլայդ Շելթոնի համար ուտելիք են տանում (նաեւ զենք), վերցված են «Ժայռ» (1996թ․) ֆիլմից, որտեղ նմանօրինակ սայլակով զենք էին տեղաթոխում «Ալկատրաս» կալանավայրի միջանցքով։

10․Երբ Դարբին փախչում է ոստիկանական մեքենայով, խողովակից ծուխ է գալիս, այսինքն մեքենան գործի է դրված։ Նստելով մեքենան Դարբին անջատում է շարժիչը։

11․Թաղված փաստաբանի կոորդինատները գտնելով, հետախույզները նստում են N95PD համարով ուղղաթիռը, իսկ թռչում են N94PD համարի ապարատով։ Այդուհանդերձ վայրէջք են կատարում կրկին N95PD համարնրով։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE