Ես վերադարձել եմ․ սարդ մարդը կրկին Marvel-ի կինոաշխարհում է

13:13   28 սեպտեմբերի, 2019

Մի ամբողջ ամիս տեւեց «սարդիկի» էպոպեան, որը գտնվում էր երկու քարի արանքում (Disney –Marvel vs Sony)։ Բոլոր հիմնական դեմքերը՝ սկսած ստուդիայի ղեկավարներից մինչեւ գլխավոր դերակատարը հայտարարում էին, որ համագործակցությունն այլեւս ավարտված է։  

Եվ ահա՝ սեպտեմբերի 27-ին, Marvel-ի ղեկավար Քեւին Ֆայգին հայտարարում է․

«Ես հիացած եմ, որ «Սարդիկի» ճամփորդությունը կշարունակվի MCU-ում, ինչի կապակցությամբ շատ ուրախ ենք ես ու Marvel Studios-ը։ Սարդիկն ամենակարող ուժի մարմնացում է, որի պատմությունները հոգեհարազատ են յուրաքանչյուրին։ Այդուհանդերձ նա միակ հերոսն է, որն ապրում է բոլոր կինոաշխարհներում, այդ իսկ պատճառով Sony-ն շարունակում է նկարահանել իր ֆիլմերն ու կազմել Սփայդեր-Վերսը եւ ոչ ոք չգիտի, թե ինչպիսի անակնկալներ կարող են ապագայում սպասվել»․․․

Նոր պայմանագիրը հաշվարկված է մեկ ֆիլմի համար։

«Սարդ մարդ 3»-ը կինոթատրոնների էկրաններին կհայտնվի 2021թ․-ի հուլիսի 16-ին։ Առողջ միտքն ամեն դեպքում հաղթեց, իսկ մենք հույս ունենք, որ ապագայում միայն հաճելի անակնկալներ կլինեն։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE