Մեղմ շպար, հմայիչ կերպարանք․ Մարիամ Ալեքսանյանի նոր լուսանկարը

23:13   27 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ժանյակավոր, սեւ երանգի, խորը դեկոլտեով վերնաշապիկ, մուգ կապույտ երանգի ատլասե վերնազգեստ։ Մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացրել է նուրբ շղթան։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամը լուսանկար էր հրապարակել, որն արված էր խարույկի ֆոնին։ Դերասանուհին կրում էր սպիտակ վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր, յուրօրինակ ականջօղը։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանութոյւն չէր թողել։



© NEWS.am STYLE