Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի վոկալիստ Յան Գիլանն Արմեն Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել

14:08   28 սեպտեմբերի, 2019

Ռոք երաժշտության աստղեր Յան Գիլանը, Թոնի Այոմին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել են, ապա լուսանկարվել։ Համատեղ կադրը Գիլանը հրապարակել է Facebook-յան իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ Յան Գիլանն արժանացել է «Հայերի բարեկամ» կոչմանը։ Երաժիշտը նման կոչման է արժանացել Գյումրիի N 6 երաժշտական դպրոցի կառուցման աշխատանքներին մասնակցելու համար։

 



© NEWS.am STYLE