«Ես լքել եմ այն աշխարհը, որտեղ ես թագուհի էի, որպեսզի ապրեմ մի աշխարհում, որտեղ սովորական մարդ եմ». Բրիջիտ Բարդոն նշում է 85-ամյակը

16:08   28 սեպտեմբերի, 2019

Մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը, ֆրանսիական կինոյի աստղ Բրիջիտ Բարդոն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, նշում է ծննդյան 85-ամյակը:

1950-60-ականների սեքս խորհրդանիշը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Եվ Աստված ստեղծեց կնոջը», «Ճշմարտություն», «Փարիզուհին», «Եթե Դոն Ժուանը լիներ կին» եւ այլն:

Բարդոն հայտնի է ոչ միայն իր բնական գեղեցկությամբ եւ բազմաբովանդակ ֆիլմացանկով, այլեւ կենդանիների հանդեպ մեծ սիրով: 1970-ական թ-երից նա ակտիվորեն զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ:

Ձեր ուշադրույթյանն ենք ներկայացնում դերասանուհու հայտնի եւ անհայտ մտքերից մի քանիսը՝ տարիքի, կենդանիների եւ սկանդալների մասին.

«Ցանկացած տարիք կարող է կախարդական լինել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես ապրում տարիքդ»:

«Շատերն ինձ կմեղադրեմ տարբեր բաներում, բայց ես ինքս ինձ հետ շատ խաղաղ եմ»:

«Ես լքել եմ այն աշխարհը, որտեղ ես թագուհի էի, որպեսզի ապրեմ մի աշխարհում, որտեղ ես սովորական մարդ եմ»:

«Ավելի լավ է լինել անհավատարիմ, քան՝ հավատարիմ, բայց՝ ստիպված»:

«Երբ ես սիրում եմ, ամբողջությամբ տրվում եմ այդ զգացմունքին, եւ ամեն անգամ դա իմ կյանքի մեծագույն սերն է լինում»:

«Ֆիլմերը երբեք ցույց չեն տալիս այն իրական հարաբերությունները, որոնք լինում են կանանց միջեւ»:

«Ես սկանդաային չեմ եղել եւ երբեք էլ չեմ ցանկացել լինել այդպիսին»:

«Մարդիկ միշտ էլ մի սխալ բան կգտնեն քո մեջ»:

«Կենդանիները երբեք ինձ չեն դավաճանել: Նրանք շատ հեշտ որս են շատերի համար, ինչպիսին, որ ես եմ եղել տարիներ շարունակ իմ կարիերայի ընթացոում: Մենք միեւնույն բանն ենք զգում, ու ես նրանց շատ եմ սիրում»:

«Այսօրվա աշխարհն ինձ չի գոհացնում»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE