Խորը դեկոլտե եւ նեղ գոտկատեղ․ Ջենիֆեր Լոպեսը մոռացել է ներքնազգեստ կրել

15:46   28 սեպտեմբերի, 2019

Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ ցուցադրել է շքեղ կազմվածքը։ 50-ամյա արտիստուհին 44-ամյա փեսացու Ալեքս Ռոդրիգեսի հետ փայլել է Նյու Յորքում։

Ջեյ Լոն ներկա է գտնվել իր նոր օծանելիքի շնորհանդեսին։ Միջոցառմանը նա այցելել է սիրելի տղամարդու հետ։ Աստղային զույգն օգտվել է գաղտնի մուտքից, սակայն երկրպագուների աչքից չեն վրիպել։

Ջենիֆեր Լոպեսը արարողությանը ներկայացել է ճերմակ հանդերձանքով, որը բաղկացած է սուր ուսերով բլեյզերից եւ մարմինն ընդգրկող միդի կիսաշրջազգեստով։ Հատկանշական է, որ վերնազգեստը կոճակներ չունի, այդ իսկ պատճառով երգչուհին օգտագործել է գոտի՝ ընդգծելով սլացիկ գոտկատեղը։

Նրա կերպարը համալրել են սպիտակ բարձրակրունկները, իսկ այն վերջնական ամբողջացրել են զարդերը․ թանկարժեք քարերով մի քանի մատանի եւ ձեռքի շղթա։

Ջենիֆեր Լոպեսն իր Instagram-ի հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է միջոցառումից ստացած իր տպավորություններով։ «Այսօր շատ յուրահատուկ օր է։ Բացվել է իմ սեփական անկյունը, որում ներկայացված է նոր բույրը։ Երեկ ուղղակի աներեւակայելի էր», - գրել է Լոպեսը։

Աղբյուրը՝ КП



© NEWS.am STYLE