Խորը դեկոլտե, մարմինն ընդգծող զգեստ․ Նաիրա Մովսիսյանը՝ հրապուրիչ կերպարում

21:38   28 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինդորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է երեկոյան կերպարում։ Կադրերում նա կրում է Խորը դեկոլտե, մարմինն ընդգծող զգեստ, ինչն էլ համադրել է բարձրակրունկների հետ ։ Նաիրան հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացրել էր ծովափնյա լուքը։ Կադրերում նա կրում էր լողազգեստ եւ այրեւայրուք էր ընդունում։Նաիրան հրապարակումներից մեկին կից գրել էր․ «Սա իմ կյանքն է։ Ամառ»։



© NEWS.am STYLE