«Երբ եղանակը տաք էր ու խափուսիգ չէր...»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

22:38   28 սեպտեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հումորային գրառմամբ։ Դերասանն ամառային վերնաշապիկ է կրում եւ ջինսե տաբատ, իսկ կադրին կից գրել է․ «Երբ եղանակը տաք էր ու խափուսիգ չէր...»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանը պատկերված էր հոգնատանջ դեմքով։
«Երբ ներկայացման փորձն ավարտվում է առավոտյան ժամը 6-ին»,- հրապարակումը մեկնաբանել էր դերասանը։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել նրա հասցեին։ «Շատ եմ քեզ սիրում, Մկո ջան։ Շատ պոզիտիվ ու տարբերվող կերպար ես»,- գրել է երկրպագուներից մեկը։

 

 

 

Լուսանկարը՝ susarzart



© NEWS.am STYLE