Աննա Գրիգորյանը՝ համարձակ բացվածքով զգեստով

23:03   28 սեպտեմբերի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասանուհին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է կարմիր երանգի, խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով զգեստ։ Նա մեղմ շպարով է, իսկ կերպարը համալրում են չոկերն ու մուգ երանգի կոշիկները։ Հրապարակմանը կից Աննան մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Արցախում։ Աննան մուգ գույնի տոպ էր կրում, որը համադրել էր շագանակագույն տաբատի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները։ Աննան արեւային ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ես խաղաղ եմ իմ լեռների պես»։ Կադրում երեւում րէ գեղեցիկ բնությունը։



© NEWS.am STYLE