Աֆրիկյան հյուսքեր, գեղեցիկ արեւայրուք․ Լուիզա Ներսիսյանի հրապուրիչ կերպարը

11:36   29 սեպտեմբերի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Դերասանուհին իր Instagram-ուm նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին եւ երկրպագուներին ներկայացրել է հրապուրիչ կերպարում։ Կադրում դերասանուհին կրում է ոկսկեփայլ վերնաշապիկ, կապույտ երանգի, եգիպտական նախշերով վերնազգեստ, վառ շպարով է․ ընդգծված շուրթեր ու աչքեր։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուիզա Ներսիսյանը ներկայացրել էր գայթակղիչ կերպարում։ Կադրերն արվել էին Եգիպտոսում։ Դերասանուհին կրում էր լողազգեստ, վերնաշապիկ-զգեստ, որի կոճակներն արձակված էին։ Լուիզա Ներսիսյանը բավականին անսովոր վարսահարդարմամբ էր։ Լողափնյա հրապարակումներին կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Մի անգամ Եգիպտոսում»։



© NEWS.am STYLE