12:39 29 սեպտեմբերի, 2019Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում հանդես է եկել սպորտային կերպարում։ Կադրում երգչուհին կրում է մոխրագույն սպորտային տաբատ, դեղին վերնաշապիկ, իսկ կերպարը համալրում են սպորտային կոշիկները։ Կադրին կից նա հարց է ուղղել իր հետեւորդներին․ «Իսկ դուք ի՞նչ գույներ եք սիրում»։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում երգչուհին սպորտային կերպարում էր՝ սեւ տաբատ, սպիտակ տոպ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները։ Մազերը հավաքված էին, երգչուհին մեղմ շպար էր ընտրել։