Աշոտ Տեր-Մաթեւոսյանի եւ Սոֆյա Պողոսյանի մեղմ համբույրը՝ ծովափին

10:38   29 սեպտեմբերի, 2019

Հայկական հեռուստաեթերի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն, այլեւս չեն թաքցնում, որ միասին են եւ երջանիկ: Դերասանները սոցիալական ցանցերի իրենց էջերում հաճախ կիսվում են համատեղ լուսանկարներով՝ արժանանալով երկրպագուների դրական մեկնաբանություններին:

Այսօր Աշոտ Տեր-Մաթեւոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի՝ Սոֆյա Պողոսյանի հետ։ Զույգը իր հանգիստն է վայելում ծովափնյա երկրում։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված է եւ համբուրվում են։ Ռոմանտիկ հրապարակմանը կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Երջանիկ»։

Ավելի վաղ Սոֆյա Պողոսյանը լուսանկար էր հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացրել էր սիրելիի՝ դերասան, պրոդյուսեր Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգն ամառային հանդերձանքով էր․ Աշոտը կրում էր ամառային վերնաշապիկ, ծղոտե գլխարկ, արեւային ակնող, Սոֆյան՝ զոլավոր հանդերձանք, արեւային ակնոց։



© NEWS.am STYLE