«Բարիք գործողին՝ թող որ բարին վերադառնա հազարապատիկ»․ Նազենի Հովհաննիսյան

13:47   29 սեպտեմբերի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նազենին կադրին կից գրել է․ «Բարիք գործողին` թող որ բարին վերադառնա հազարապատիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում սիրված հաղորդավարուհին վառ գույնի շքեղ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի ու մեջքի հատվածում։ Լուսանկարն ուղեկցվում էր հետեւյալ մեկնաբանությամբ. «Մարդու հետեւից գնալու համար պիտի կա՛մ անմնացորդ սիրես, կա՛մ անմնացորդ վստահես: Նույնիսկ, եթե սխալ է, երբ սիրում ես, ուզում ես նրան արդարացնել ու միշտ «ճիշտ» տեսնել։

Բայց ես համոզված եմ, որ, երբ իսկապես սիրում ես, գտնում ես խնդիրներն ու թերացումները մատնանշելու այնպիսի տարբերակ, որ եւ՛ օգտակար լինես, եւ ՛ իրականում ուժեղացնես կողքինիդ. լինի ծնողդ, սիրած տղամարդը, քույրը թե ընկերուհին:

Ես լավ գիտեմ, որ հաճախ իմ մտերիմների անհարմարություն եմ ստեղծում` ասելով շատ բաներ, բայց դե մենք միասին հաստատ ավելի ուժեղ ենք, քան անջատ ու «անսխալական»։... Դուք կարողանո՞ւմ եք քննարկել ընկերների հետ խնդիրները, թե՞ մի կերպ կուլ եք տալիս ու անցնում...»։



© NEWS.am STYLE