Շքեղ․ Յանա Դանիելյանի գրավիչ կերպարը

14:33   29 սեպտեմբերի, 2019

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյան զույգը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Ամուսիններն ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում։ Ցուցադրում են իրենց աշխատանքը, հանգիստը, դստեր՝ Ադելի ժամանցն ու ընտանեկան առօրյան։

Յանան իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում հաղորդավարուհին ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում նա կրում է կարմիր երանգի, երկարափեշ, շքեղ զգեստ։ Վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Իսկ կերպարը համալրել է սեւ փոքրիկ պայուսակը։ Կադրին կից հաղորդավարուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Յանան իր  լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Յանան կրում էր ծաղկավոր պրինտով տոպ, սեւ երանգի տաբատ։ Վառ շրթներկը ընդգծում էր նրա լուքը։ Կերպարն ամբողջացնում էին մեծ ականջօղերը։

Լուսանկարը՝ @eloyanphotography-ի



© NEWS.am STYLE