«Կանացի լինելու նուրբ արվեստը»․ Ռոզի Ավետիսովան՝ քնքուշ կերպարում

15:41   29 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Ռոզին նուրբ շպարով է, կրում է ճերմակ վերնաշապիկ։ Կադրն արված է ավտոմեքենայի մեջ։ Հրապարակմանը կից Ռոզին գրել է․ «Կանացի լինելու նուրբ արվեստը»։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Ռոզին վառ շապրով էր․ արտահայտիչ աչքեր, նուրբ շրթներկ, կերպարն ամբողջացրել էին մեծ ականջօղը։ Դերասանուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE