Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. մինչեւ ականջներս սիրահարվել եմ

20:18   16 հուլիսի, 2013

Բարի երեկո: Մինչեւ ականջներս սիրահարվել եմ:

Երբ մանկության տարիներին դիտում էի «Լավագույն ընկերոջ հարսանիքը», չէի հասկանում, թե ինչպես կարելի է այդպես վարվել: Իսկ հիմա իմ վարքագիծը ոչնչով չի տարբերվում: Միայն այնքանով, որ նա ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերուհի ունի: Աստիճանաբար չեզոքացնում եմ մրցակցուհիներիս: Իսկ նա ինձ փոքր քրոջ նման է ընդունում…

Ի՞նչ անեմ: Գուցե հուշե՞ք: Ես հիմարի պես սիրահարվել եմ, ամեն երեկո լուռ արտասվում եմ: Իսկ ամենից ահավորն այն է, որ ոչ մեկի հետ չեմ կարող կիսվել: Ընկերուհիս չի հասկանա, քանի որ զգուշացրել էր: Դե, հո չե՞մ կարող հենց Հրանտին պատմել: Ահա եւ տանջվում եմ:

Հուշեք, ի՞նչ անեմ: Նա հաճոյախոսություններ է անում, մենք գնում ենք միասին զբոսնելու: Մի՞թե ոչինչ չի նկատում: Մի՞թե այդքան վարպետորեն եմ ամեն ինչ թաքցնում:

Սպասում եմ խորհուրդների:

Լիլիթ



© NEWS.am STYLE