Երեկույթի թագուհի․ սեքսուալ Պենելոպե Քրուզը մերկացած ուսով շքեղ զգեստով

13:11   29 սեպտեմբերի, 2019

45-ամյա հայտնի դերասանուհի, գեղեցկուհի Պենելոպե Քրուզը դարձել է Սեն Սեբաստյանում անցկացվող կինոփառատոնի աստղը։ Իսպանացի դերասանուհին միջոցառման համար ընտրել է շքեզ կերպար։

Աստղը ժամանել է փառատոնին, որպեսզի ներկայացնի իր նոր ֆիլմը, որը պատմում է կուբացի հետախույզների մասին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին։

Մրցանակաբաշխության  ժամանակ Պենելոպեն ներկայացել է ճերմակ, փետուրներով զարդարված, փքված, երկարափեշ զգեստով։ Chanel ապրանքանիշի ուսը բաց հագուստը նրան դարձրել է երեկույթի թագուհին։

Սեւ երանգի գոտին ընդգծել է հայտնի դերասանուհու սլացիկ գոտկատեղը։ Կերպարը համալրել են փոքրիկ պայուսակն ու բարձրակրունկները, որոնք էլ իրենց հերթին կոտրել է գունային գամման։

Բեմում սեւահեր գեղեցկուհին իր մտերիմ ընկերոջ ձեռքից արժանացել է Donostia Award հատուկ մրցանակի։ Փառատոնի կազմակերպիչները արտիստուհու անակնկալ են մատուցել՝ հրավիրելով աստղի ընկերոջը՝ Բոնոյին։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ LegionMedia



© NEWS.am STYLE